ԱԲ-ն բարձրացրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) դրամավարկային քաղաքականության կոմիտեն 2026 թվականի մայիսի 6-ի նիստում բարձրացրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով: Դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը կազմում է 8.25 տոկոս։

Ըստ Ազգային բանկի՝ Մերձավոր Արևելքում սրված աշխարհաքաղաքական իրավիճակը և Հորմուզի նեղուցով տրանսպորտի երկարատև զգալի խափանումները համաշխարհային գնաճի առումով ստեղծել են խնդիրներ:

«Միջազգային շուկաներում էներգակիրների հումքի գների կտրուկ աճն արդեն իսկ արտացոլվել է համաշխարհային գների աճով։ Միաժամանակ, աշխարհաքաղաքական իրավիճակը խոչընդոտում է միջազգային փոխադրումներին և մեծացնում մատակարարման շղթաների խափանման ռիսկերը։ Սա, իր հերթին, մեծացնում է արտադրական ծախսերը, որոնք կարող են դառնալ լրացուցիչ գնաճի աղբյուր», — այսկերպ է ԱԲ-ն հիմնավորել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացումը: