Իշխող թիմը կոչ է անում ներգրավվել հանրային քննարկմանը

Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեի խոսքերով, սահմանադրական փոփոխության գործընթացում կարևորը քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներգրավումն է:

Ինչ վերաբերում է նախագահի մասնակցությանը հանրային քննարկումներին, ապա Դոլիձեն կարևորում է խորհրդարանի ու նախագահի միջև համաձայնության առկայությունը:

«Սա շատ կարևոր, քաղաքական քայլ է: Եթե խորհրդարանի ու նախագահի միջև համաձայնություն լինի, ես միայն կողջունեմ»,- հայտարարել է պետնախարարը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գործընթացի թափանցիկության անհրաժեշտության մասին է խոսել նաև Թբիլիսիի քաղաքապետը:

«Սահմանադրական փոփոխությունները երկրում տեղի են ունենում բաց, շատ թափանցիկ: Անհրաժեշտ է հնարավորինս շատ ներգրավվածություն և նախագահը նույնպես պիտի ներգրավվի այս գործընթացում»,-հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

Թողնել պատասխան