Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անընդմեջ յոթ հանդիպումներում դարձել է գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ:
Վրացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մեկ գնդակ է խփել «Մոնակո»-ին, երեք գոլ և մեկ գոլային փոխանցում է կատարել Լոնդոնի «Չելսի»-ի հետ խաղերում, մեկական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել «Լիվերպուլ»-ի դեմ, իսկ Մյունխենի «Բավարիա»-ի հետ հանդիպմանը աչքի է ընկել երկու գոլով և մեկ գոլային փոխանցմամբ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում մայիսի 30-ին, որտեղ ՊՍԺ-ը կմրցի «Արսենալ»-ի հետ։