Կանաչապատման աշխատանքներ Թբիլիսիում

Ապրիլի 11-ից մայրաքաղաք Թբիլիսիի բոլոր համայնքներում կմեկնարկեն կանաչապատման ու բարեկարգման աշխատանքները։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրել է փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն:

«Առաջին փուլում ընտրվել են կենտրոնական պողոտաները, որտեղ միաժամանակ կընթանան կանաչապատման, դեկորատիվ ձևավորման ու մաքրման ու բարեկարգման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն քաղաքապետարանի երեք ծառայություններ: Ձևավորման հիմնական աշխատանքները կիրականացվեն վաղ առավոտյան, կամ գիշերային ժամերին, որպեսզի տեղաշարժվելու հարցում խնդիրներ չառաջանան»,-Բիթաձեի խոսքերն է մեջբերում imedinews-ը։

Թողնել պատասխան