Այսօրվանից «Սիթի պարկ» ընկերությունը դադարեցնում է գործունեությունը

Ապրիլի 10-ից ուժի մեջ է մտնում Թբիլիսիի քաղաքապետարանի որոշումը, ըստ որի մայրաքաղաքում ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ» ընկերության հետ կնքված պայմանագիրը չեղարկվում է:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նշել է, որ ապրիլի 10-ից մինչև կայանման նոր համակարգի մշակումը «Սիթի պարկ»-ի գործառույթները կիրականացնի Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:

Քաղաքապետի խոսքով, նշված որոշման պատճառը ընկերության անպատասխանատվությունն ու պարտավորությունների ոչ լիարժեք կատարումն է, փոխանցում է interpressnews.ge-ն։

Թողնել պատասխան