Վրաստանի վարչապետը Արաբական միացյալ էմիրություններում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Կառավարության ղեկավարը կմասնակցի համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին, որը կանցկացվի Դուբայում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Իրակլի Ղարիբաշվիլին գագաթնաժողովում ելույթ կունենա, այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ։