Թբիլիսիում վերսկսվում է Չաբուքին արտահանձնելու գործով դատական նիստը

Այսօր՝ փետրվարի 19-ին, կվերսկսվի Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի նախկին ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքին Թուրքիային արտահանձնելու գործով դատական նիստը:

Փետրվարի 6-ին նշանակված նիստը, որի ընթացքում պետք է ելույթ ունենար մեղադրող կողմը, հետաձգվել էր մինչև փետրվարի 19-ը: Գործը վարում է դատավոր Արսեն Կալատոզաշվիլին:

Վերջինիս պարզաբանմամբ, գործին են կցված Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի, երիտասարդ  իրավաբանների ասոցացիայի ղեկավարի և մարդու իրավունքների հետազոտության ու վերահսկման կենտրոնի ղեկավարի տեսակետները: Կալատոզաշվիլիի խոսքով, տեսակետները շատ ծավալուն են և նրանց ուսումնասիրման համար ժամանակ է պահանջվում:

Տեղեկացնում է  interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան