Ավիավթար Իրանում. Փրկվածներ չկան

Iran Aseman Airlines ավիաընկերությանը պատկանող ATR 72-500 ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել Իրանում: Բոլոր 60 ուղևորները, նաև երկու օդաչուն, երկու ուղեկցորդուհին և անվտանգության երկու աշխատակիցները  զոհվել են: Այն, որ վթարից փրկվածներ չկան, հաստատել է նաև փոխադրողի ներկայացուցիչը:

Ըստ նախնական վարկածի՝ վթարի հիմնական պատճառը  անբարենպաստ  եղանակն է: Մառախուղի հետևանքով օդաչուները չեն նկատել Դենա լեռն ու բախվել  են: Իրանական լրատվամիջոցների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել թռիչքից 50 րոպե անց: Թեհրանից Յասուջ ուղևորվող օդանավը վթարի է եթարկվել Սեմիրոմ քաղաքի մոտակայքում:

Ներկայումս  մառախուղը դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Աշխատանքներ են իրականացվում ուղաթիռով: Շտապօգնության ավտոմեքենաներին չի հաջողվել հասնել լեռնային վայր:

Իրանում ՀՀ դեսպանությանը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։

Լուսանկարը՝ իրանական Tasnim-ի

Թողնել պատասխան