Մարգվելաշվիլին դիմում է ԵԽ-ին՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նամակով դիմել է Եվրախորհրդին՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու խնդրանքով։

Մարգվելաշվիլին նամակը կհանձնի Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին այսօր՝ հունիսի 22-ին։

Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքով՝ այն կստորագրել են մինչև 2016 թվականը կառավարած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց թվում են երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, խորհրդարանի նախկին նախագահները՝ Ակակի Ասաթիանին, Նինո Բուրջանաձեն, Դավիթ Բաքրաձեն և Դավիթ Ուսուփաշվիլին։

Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Վրացական երազանքի» ներկայիս նախագահներ Իրակլի Կոբախիձեն, Արչիլ Թալակվաձեն և Շալվա Պապուաշվիլին չեն միանում Եվրախորհրդին ուղղված Գիորգի Մարգվելաշվիլիի ուղերձին։