Երեկվա օրը համառոտ. հունիսի 21

Անցած շաբաթվա ընթացքում (13-19.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 616 նոր դեպք։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության ծրագրի կատարման մասին հաշվետվությունը խորհրդարանին կներկայացնի հունիսի 24-ի փոխարեն հունիսի 22-ին։

Կատարի համաժողովի ժամանակ Ղարիբաշվիլին ասել է, որ 2008 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, աշխարհը նույն կերպ չարձագանքեց, ինչպես Ուկրաինայի դեպքում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատարում հանդիպել է երկրի վարչապետ ու ներքին գործերի նախարար շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլ Ազիզ Ալ-Թանի հետ:

Ղարիբաշվիլին Կատար կատարած այցի ընթացքում հանդիպել է Կատարի Գործարար ասոցիացիայի նախագահ Շեյխ Ֆեյսալ բեն Քասիմ Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Կատարի համագործակցությունը տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում։

Ղարիբաշվիլին, խոսելով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին, ասել է, որ դրա համար Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրներ լուծի։

Հատկանշական է, որ Ղարիբաշվիլիին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրավիրել է Մադրիդի գագաթնաժողովին։

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տվյալներով՝ օսական կողմը կրկին ռուս պաշտոնյաների հետ քննարկել է հուլիսի 17-ին Ռուսաստանին միանալու հանրաքվեի հարցը: Երեկ՝ դե ֆակտո խորհրդարանի խոսնակ Ալան Թադտաևը հայտարարել է, որ Հարավային Օսիայի ժողովրդին անհրաժեշտ է այս հանրաքվեն։

«Մեր ժողովուրդն իրեն ու իր ապագան տեսնում է միայն Ռուսաստանում։ Այս դիրքորոշումը մենք փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին, և նրանց կողմից ըմբռնում կա»,- ասել է նա։

Հունիսի 20-ին Թբիլիսիում անցկացված «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին ըստ Netgazeti-ի պարբերականի, ցուցարարների թիվը եղել է առնվազն 120 000 և առավելագույնը՝ 160 000:

Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի խոսքով՝  ցույցը արժանապատիվ և խաղաղ էր:

Բազմամարդ հանրահավաքին հնչած հայտարարությունները լայն քննարկումների առիթ են դարձել, ամփոփ՝ այստեղ:

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին և նշել, որ երկրում կա ևս երեք միլիոն մարդ, ովքեր նույնպես կողմ են եվրաինտեգրմանը, սակայն  չեն գնացել հանրահավաքի։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն ասել է. «Երբ դու հայտնվես պատժամիջոցի տակ գտնվողների ցուցակում, ոչ ոք չի կարող քեզ այնտեղից դուրս շպրտել, Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունն ավարտվել է, դա ներառված է ԵՄ բանաձևում»:

Թբիլիսիի Իսանի թաղամասում սկսվել են Ավլաբարի (Հավլաբար) հրապարակի և մետրոյի «Ավլաբարի» կայարանի հարակից տարածքի բարեկարգումն ու հիմնանորոգումը։

Վրաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Միխեիլ Չելիձեն ասել է, որ հարևան երկրներից ընկերությունները տեղափոխվում են Վրաստան՝ օգտվելու ազատ առևտրի համաձայնագրի առավելություններից, ավելին՝ այստեղ:

Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեի խոսքով՝ շատ ընկերություններ մոտ մեկ ամսվա ընթացքում հացը թանկացրել են 10 թեթրիով։

Եվ վերջում՝ Ազգային բանկի կողմից հունիսի 20-ին սահմանված փոխարժեքով մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2,9340 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0913 լարի։