Վրաստանում 5 ամսվա ընթացքում գրանցվել է ՀՀ՝ 36, ՌԴ՝ 409 տնտեսվարող սուբյեկտ

Վրաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Միխեիլ Չելիձեն ասել է, որ հարևան երկրներից ընկերությունները տեղափոխվում են Վրաստան՝ օգտվելու ազատ առևտրի համաձայնագրի առավելություններից: Փոխանցում է BusinessPressNews-ը:

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին հարևան երկրներից՝ Վրաստանում գրանցվել է 800 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից միայն 101-ն են Վրաստանի հիմնադրի հետ համատեղ ձեռնարկություններ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 5 ամսվա ընթացքում ամենամեծ թվով տնտեսվարող սուբյեկտները գրանցվել են Ռուսաստանից, որին հաջորդում է Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը.

Ռուսաստան՝ 409 (ներառյալ խառը ՝ 55 միավոր),
Թուրքիա՝ 281 (ներառյալ խառը՝ 34 միավոր),
Ադրբեջան՝ 74 (ներառյալ խառը՝ 5 միավոր),
Հայաստան՝ 36 (ներառյալ խառը՝ 7 միավոր):