Երեկվա ցույցը արժանապատիվ և խաղաղ էր. ԵՄ դեսպասն

Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի խոսքով՝ երեկվա ցույցը արժանապատիվ և խաղաղ էր:

«Այն, ինչ ես երեկ լսեցի, վրաց ժողովրդի ցանկությունն էր, որ Վրաստանը պետք օգտվի պահից և բաց չթողնի Եվրամիության ընձեռած հնարավորությունները»,- ասել է Հարցելը:

Դեսպանի խոսքով՝ Վրաստանի եվրոպական դիրքորոշումը Վրաստանի ձեռքում է.

«Եթե Եվրախորհրդի անդամ երկրների եզրակացությունը նույնն է, ինչ Եվրահանձնաժողովինը, ապա ուղերձը շատ պարզ է՝ Վրաստանի եվրոպական դիրքորոշումը Վրաստանի ձեռքում է, և ժամանակն է ջանասիրաբար աշխատել և առաջ շարժվել եվրոպական օրակարգի ուղղությամբ»:

Նշենք, որ երեկ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում անցկացվեց «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաքը։

Կարդացեք նաև՝

Մանիֆեստ. Վրաստանում ժողովրդական շարժում է ստեղծվում

Եվրոպան մեր տունն է․ ցույցը շարունակվում է

«Տուն՝ դեպի Եվրոպա» մեծ հանրահավաք Թբիլիսիում․ լուսանկարներ