Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների

Վրաստանը շարունակում է հաղթահարել կորոնավիրուսի 5-րդ ալիքը: Չնայած երկրում ստեղծված ծանր կորոնավիճակագրությանը՝ նախկին ամիսներին պատվաստման ցածր դինամիկա էր նկատվում:

Օրականում միջինում գրանցվում է կորնավիրուսով վարակման 2000 և ավելի նոր դեպք:

Այսօր գրանցվել է 1 296 նոր դեպք: Գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, մասնավորապես այսօր գրանցվել է 600 նոր դեպք:

Կորոնաիրավիճակը մյուս շրջաններում հետևյալն է.

  • Իմերեթի՝ 197,
  • Աջարիա՝ 122,
  • Քվեմո Քարթլի՝ 85,
  • Կախեթի՝ 71,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 64,
  • Շիդա Քարթլի՝ 56,
  • Գուրիա՝ 34,
  • Մցխեթա-Մթիանեթի և Սամցխե Ջավախեթի՝ 31,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 5:

Նշենք նաև, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր