Նախապես գրանցում ու սոցհեռավորության պահպանում. Վրաստանում գեղեցկության սրահները կբացվեն մայիսի 18-ից

Վրաստանում մայիսի 18-ից վերաբացվում են գեղեցկության սրահները, որոնք առանց բացառության աշխատելու են նոր պահանջներով: Հաճախորդները պետք է նախապես գրացվեն, ու պահվելու է սոցիալական հեռավորություն:Նոր պահանջների մասին խոսվել է Առողջապահության նախարարության օնլայն կոնֆերանսի ընթացքում:

Սրահի մուտքի մոտ պետք է ախտահաման համար պայմաններ լինեն: Տեղերում, որտեղ 20-ից ավելի աշխատակից կա, ջերմաչափումը պարտադիր կլինի: Տեղերում, որտեղ սոցիալական հեռավորություն պահելն անհնար է, պարտադիր է լինելու պաշտպանիչ վահանների առկայությունը:

Գեղեցկության սրահների ու էսթետիկ կենտրոնների գործունեությունը Վրաստանում կասեցվել էր մարտի կեսերին: Սահմանափակումների փուլ առ փուլ վերացումը սկսվել է ապրիլից: Այն ժամանակ ծրագրվում էր, որ գեղեցկության սրահները բացվելու են հունիսին, սակայն վարակաբանական տեսանկյունից լավ դրությամբ պայմանավորված՝ որոշ սահմանափակումներ վերացվում են ժամկետից շուտ: