Թբիլիսիի հողօգտագործման ընդհանուր ծրագիրը քաղաքի հիմնական մարտահրավերների պատասխանն է. Կախա Կալաձե

Թբիլիսիի հողօգտագործման ընդհանուր ծրագրիի մշակման աշխատանքներն ավարտված են: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քաղաքապետարանի և «Քաղաքային ինստիտուտի» միջև համաձայնեցված փաստաթուղթը պատրաստ է սակրեբուլոյին ուղարկելու համար:

«Այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի և ամբողջ քաղաքի համար կարևոր օր է: Երկարատև բանակցություններից, մասնագիտական քննարկումներից և բազմաթիվ մարդկանց ջանքերի շնորհիվ ավարտված է հողօգտագործման ընդհանուր ծրագրի մշակման աշխատանքը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր վերջին շաբաթների և ամիսների ընթացքում՝ ոչինչ չխնայելով, ավարտին հասցրեցին այս գործը: Եղել է, որ նրանք աշխատել են նույնիսկ 24-ժամյա ռեժիմով», — ասել է Կալաձեն՝ հավելելով, որ այս ծրագիրը քաղաքի հիմնական մարտահրավերների պատասխանն է։

Թողնել պատասխան