Վրաստանում տնտեսական հանցագործությունները կտուգանվեն

Վրաստանում տնտեսական հանցանքի համար սահմանված տուգանքը 50 հազար լարիից  կհասնի 100 հազարի։

Այս փոփոխությունը, որ կառավարության նիստին ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը, տեղ է գտել Վրաստանի «Հարկերի մասին» օրինագծում և քրեական օրենգրքում։Նշվում է, որ քրեական պատասխանատվությունը մի շարք դեպքերում վերանում է:

«Տնտեսական հանցանքի ապաքրեականացումը մեր 4 կետից բաղկացած բարեփոխման մասն է կազմում: Այս փոփոխության վրա աշխատել է տնտեսական հարցերով խումբը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

 

Թողնել պատասխան