Կառավարության կառուցվածքային փոփոխություններից պահպանված գումարները կուղղվեն անապահով ընտանիքներին. Թալակվաձե

«Թիմը աջակցում է կառավարության կրճատման հայեցակարգին: Բարեփոխումների դրական պտուղներից քաղաքացիները շուտով ամեն օր կօգտվեն», — այս մասին ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ մեկնաբանելով կառավարությունում նախատեսվող կառուցվածքային վերակազմակերպման ծրագիրը:

Ըստ մեծամասնության առաջնորդի՝ փոփոխությունների հիմնական նպատակը բյուրոկրատական ծախսերի նվազեցումն է:

«Մեր բարեփոխումների հաջորդ քայլը կլինի բյուրոկրատական ծախսերի կրճատումը և պահպանված ֆինանսական ռեսուրսները հիմնականում կօգտագործվեն աղքատության գծից ցածր գտնվող ընտանիքներին օգնելու նպատակով», — ասել է Թալակվաձեն:

Թողնել պատասխան