«Ալտ-Ինֆո»-ի անդամները Tbilisi Pride-ի հետ կապված բռնություն կազմակերպելու մեղադրանքով հրավիրվել են ՆԳՆ

Վրաստանում գործող պրոռուսական «Ալտ-Ինֆո» կուսակցության՝ «Պահպանողական շարժման» անդամները հրավիրվել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) հարցաքննության։

«Ալտ-Ինֆո»-ի հիմնադիր Կոնստանտին Մորգոշիան Pirveli TV-ին հայտնել է, որ ՆԳՆ հարցեր ուներ Թբիլիսիում անցկացվող Հպարտության շաբաթվա հետ կապված իրենց ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։

Ըստ Մորգոշիայի՝ իրենք բռնություն չեն ծրագրում, բայց նշել են, որ թույլ չեն տա «Թբիլիսյան հպարտության» կազմակերպիչներին երթ անցկացնել։

«Մենք հստակեցրել ենք, թե ինչ ենք նախատեսում, այս գրառումների բովանդակությունը։ Օրինակ, գրառումներից մեկի բովանդակությունն այն էր, որ մենք տեր ենք կանգնելու հպարտությանը։ Մենք բացատրել ենք, որ չենք պատրաստվում բռնություն կիրառել։ Մեզ օրենքը հետաքրքրում է, բայց բարոյականությունն ավելի բարձր է, քան ցանկացած օրենք»,- ասել է Մորգոշիան։

ՆԳՆ տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնի գործողությունների դրդում, և 151-րդ հոդվածով, որը ենթադրում է սպառնալիքներ։

Կարդացեք նաև՝

ՆԳՆ-ն Tbilisi Pride-ի վերաբերյալ հայտարարություն է տարածել