Վրաստանում ավելացել է էլեկտրաէներգիայի և գազի սպառումը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 13,3 տոկոսով և կազմել 12645,1 մլն կվտ ժամ:

Ըստ Geostat-ի՝ էլեկտրաէներգիայի արտադրության աճը հիմնականում պայմանավորված է եղել ջրի հոսքի ավելացմամբ։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի վերջնական սպառմանը, ապա, ըստ Geostat-ի, 2021 թվականին այն կազմել է 13 118,6 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 14,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, վառելափայտի արտադրությունն աճել է 3,7 տոկոսով և կազմել 1256,5 հազար մ3 վառելափայտ։

Geostat-ի տվյալնեով, 2021 թվականի տվյալների համաձայն բնական գազի պահանջարկի ծավալը կազմել է 2801,2 մլն մ3, իսկ բնական գազի վերջնական սպառումը նույն ժամանակահատվածում կազմել է 2226,5 մլն մ3:

2021 թվականին էներգիայի սպառման ոլորտային վերլուծությունը ցույց է տալիս, որ էներգիայի ամենամեծ սպառողը կենցաղային հատվածն է, որը կազմում է ընդհանուր սպառման 30,7 տոկոսը։