Ռուսական օկուպացիան Վրաստանի ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերն է . Գախարիա

 Վրաստանի խորհրդարանում ամենամյա հաշվետվությամբ հանդես եկող  վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ ռուսական օկուպացիան շարունակում է մնալ երկրի ազգային անվտանգության հիմնական մարտահրավերը:  Ըստ կառավարության ղեկավարի՝ Ռուսաստանի դաշնությունն այսօր պատասխանատվություն է կրում բռնագրավված տարածքներում մարդկանց հիմնարար իրավունքների խախտման համար:

«Երբ խոսում ենք մեր երկրի 20% օկուպացիայի մասին, պետք է լավ հասկանանք, որ այդ սահմանափակումը իրական գործոն է երկրի զարգացման համար: Դա միայն մեր երկրի  20% տարածքի կամ հողի բռնազավթում չէ, սահմանափակումը վերաբերում է  բոլոր ոլորտներին: Առաջին հերթին՝ 20%-ով սահմանափակված ենք մարդկային ռեսուրսների տեսանկյունից:  Տնտեսությունն էլ ավելի սահմանափակ է: ԵՎ ՌԴ-ն պատասխանատվություն է կրում սկսած սահմանազատումից, մարդկանց առևանգելուց, կյանքեր վտանգելուց, առողջության կամ ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելուց, ամեն ինչի համար: Բոլոր այս ուղղություններն անսահման կարևոր էն», — նկատել է Գախարիան: