Եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 26-ին Վրաստանում կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակը, իսկ ապրիլի 27-29-ը առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է նաև կարկուտ։

Թբիլիսիում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 27-29-ը հնարավոր է կարճատև անձրև՝ տեղ-տեղ կայծակ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +20, +25 աստիճան։

Արևմտյան Վրաստանում ապրիլի 26-ին կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակը, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +37 աստիճանի սահմաններում։ Ապրիլի 27-29-ը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև։