Նիկա Մելիան դիմել է կուսակցության ներկայիս ղեկավարությանը

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան դիմել է կուսակցության ներկայիս ղեկավարությանը` հարցով, թե ինչ են նախատեսում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակմանը հասնելու համար։

Մելիան ֆեյսբուքում հայտարարություն է հրապարակել, որում հիշեցնում է կուսակիցներին Սաակաշվիլիի հարցում իրենց խոստումները չկատարելու մասին։

«Ի՞նչ եք անում ու պլանավորում. Միշային ազատ արձակելու խոստումով ու շարունակական ակցիաներով եկաք և վախեցնում եք, որ վաղը 50 հոգանոց հանրահավաք եք անելու (ակցիա` ոչ արդյունքի համար)», — գրել է Մելիան։