Թելեթի-Կումիսի ճանապարհին էվակուատոր (քարշակ) և ավտոմեքենա են այրվել։
Պատահարի հետևանքով 1 մարդ վիրավորվել է․ վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են կլինիկա։
«Մթավարի»-ին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ գիշերը հրդեհը մարվել է։ Դեպքը արտացոլող կադրերը սոցիալական ցանցում տարածել է «Չեմի քալաքի մկլավս» Facebook-յան էջը։