Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի հայտարարությամբ՝ իրենց անունից ենթադրյալ խարդախության սխեմա է իրականացվել։
Մասնավորապես, օգոստոսի 19-ին քաղաքացիները ստացել են SMS հաղորդագրություններ իրենց ավտոմեքենաների տուգանվելու վերաբերյալ։
«Հաղորդագրություններում նշված հղումով անցնելիս բացվում է կեղծ հղումով կայք ([https://ge-polic-des.eu.cc/ge](https://ge-polic-des.eu.cc/ge)), որտեղ տեղադրված է Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի հին լոգոտիպը և տեղեկություն չվճարված տուգանքի հետևանքների մասին։ Կայքը հնարավորություն է տալիս վճարելու գումարը՝ բանկային քարտի ստանդարտ մանրամասն տվյալների լրացմամբ։
Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը քաղաքացիներին կոչ է անում չխաբվել հնարավոր խարդախության սխեմային, որը կարող է ծառայել գումարների շորթմանը։ Նման հաղորդագրություն ստանալու դեպքում չանցնել նշված կայքի հղումով»,- ասված է դեպարտամենտի հայտարարության մեջ։
Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը նյութերն ուղարկել է Ներքին գործերի նախարարություն՝ խնդրի ուսումնասիրման նպատակով։