Ուսուցիչների աշխատավարձի նոր կարգի որոշ պահանջներ հետաձգվել են

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը որոշում է կայացրել ուսուցիչների վարձատրության կարգի որոշ պահանջների կիրարկումը հետաձգել մինչև 2027–2028 ուսումնական տարին։

Հիշեցնենք, որ 2026–2027 ուսումնական տարվանից բարձրացված ժամավճար ստանալու համար ուսուցիչը պետք է ունենար իր դասավանդած առարկայի/աստիճանի հաստատված իրավասություն (կոմպետենցիա)։ Նշված պահանջի նպատակն էր ապահովել ուսուցչի որակավորման և առարկայական ծանրաբեռնվածության համապատասխանությունը։

Նոր որոշման համաձայն՝ մանկավարժներին աջակցելու և դպրոցներում ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով, գործող ուսուցիչներին լրացուցիչ ողջամիտ ժամկետ կտրամադրվի սեփական իրավասությունը հաստատելու համար․ նրանք առարկայական քննությունը պետք է հանձնեն մինչև 2027–2028 ուսումնական տարվա մեկնարկը։