«Վրացական երազանքը» վրացամետ կուսակցություն չէ. Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի կարծիքով՝ Վրաստանի ներկայիս կառավարության կառուցվածքն այնքան ավտորիտար է, որ բնականաբար չի համապատասխանում Եվրամիության արժեքներին։

Գախարիայի խոսքով, դրա համար երբեմն ցույց են տալիս, որ իշխանությունը կապված է Մոսկվայի հետ։

«Ես չգիտեմ, փաստեր չունեմ դա ապացուցելու համար, բայց իմ ներքին համոզմամբ Վրաստանի իշխանությունն ավտորիտար է, ուստի շատ բնական է նրա ուղղվածությունը դեպի բռնապետական ռեժիմների կողմ»,- ասել է նույն «Վրացական երազանքի» կառավարությունը մոտ մեկ տարի առաջ լքած Գախարիան։

Ըստ Գախարիայի՝ Վրաստանի դժբախտությունն այն է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ոչ վրացամետ է, ոչ եվրոպամետ, ոչ ամերիկամետ, ոչ էլ ռուսամետ։

Գախարիան նաև նշել է՝ չի կարծում, որ ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմադիր Նիկա Գվարամիայի գործը կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը։

«Ես կարծում եմ, որ այս դեպքը չի խանգարի ու չպետք է խանգարի երկրի եվրաինտեգրմանը։ Ինձ համար, սակայն, պարզ է նաև, որ այս դեպքն առանց քաղաքական դրդապատճառների բացատրելն ուղղակի անհնար է»,- նշել է Գախարիան։

Նշենք, որ «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, ով ներկայումս գլխավոր ալիքի գլխավոր տնօրենն է, Թբիլիսիի քաղաքային դատարանը մայիսի 16-ին դատապարտել է երեք տարի վեց ամիս ազատազրկման։