Պապուաշվիլին շնորհավորել է Լիտվայի անկախության 104-ամյակը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Լիտվային և լիտվացի ժողովրդին պետության վերականգնման 104-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Հարգելի լիտվացի բարեկամներ, անկեղծորեն շնորհավորում եմ Լիտվայի պետականության վերականգնման 104-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ուժ և կորով: Մենք հպարտ ենք Վրաստանի և Լիտվայի միջև համագործակցությամբ», — գրել է Շալվա Պապուաշվիլին իր Twitter-յան էջում։