Դիմակ կրելը պարտադիր կլինի բազմամարդ հասարակական վայրերում, կանգառներում. կառավարություն

Վրաստանի կառավարությունը պարզաբանում է, որ չնայած այսօրվանից բացօթյա վայրերում դիմակ կրելու  սահմանափակումը չեղարկվում է, սակայն հանրային տրանսպորտում, փակ տարածքներում, ինչպես նաև բացօթյա բազմամարդ տարածքներում, կանգառներում դիմակ կրելը պարտադիր կլինի:

Ու թեև հուլիսի 1-ից էլ կհանվի նաև պարետային ժամը ,սակայն սննդի կետերին թույլատրված կլինի աշխատել մինչև կեսգիշեր: Դեռևս շարունակում է սահմանափակ մնալ նաև գիշերային ակումբների գործունեությունը: