Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօրվանից` հունիսի 22-ից բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը վերացվում է: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով, դիմակ կրելը պարտադիր կլինի փակ տարածքներում և հանրային տրանսպորտում:

Նշենք, որ կայացվել է նաև պարետային ժամը չեղարկելու մասին որոշում։