Տեսանյութ. Վրաստանում պարետային ժամը վերացվում է

Վրաստանում վերացվում է այսպես կոչված պարետային ժամը: Համապատասխան որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ Վրաստանում գիշերային ժամերին տեղաշարժի արգելք էր սահմանափակվել  շուրջ յոթ ամիս առաջ ` վիրուսի տարածումը կանխելու համար: