2019 թվականին Վրաստանից ռեկորդային թվով գինի է արտահանվել

Վրաստանի Գինու ազգային գործակալության տվյալներով, 2019 թվականին Վրաստանից 53 երկիր է արտահանվել մոտ 94 միլիոն շիշ (0.75 լ.) գինի, ինչը 2018 թվականի համեմատ ավել է 9 տոկոսով և անկախ Վրաստանի պատմության մեջ ռեկորդային թիվ է կազմում: Արտահանված գինու արժեքը 240 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում, ինչը 2018 թվականի համեմատ ավել է 17 տոկոսով:

Գործակալության փոխանցմամբ, արտահանումն ավելացել է վրացական գինու ռազմավարական շուկաներում․

Լեհաստան — 17% (4 114 972 շիշ)

Չինաստան — 2% (7 089 259 շիշ)

ԱՄՆ — 48 % (678 148 շիշ)

Մեծ Բրիտանիա — 60% (168 307)

Արտահանման աճ է գրանցվել նաև հետևյալ երկրներում

Լիտվա — 45% (708 408)

Գերմանիա — 40% (671 453)

Բելառուս — 74% (2 787 065 )

Իսրայել — 80% (324 700)

Էստոնիա — 20% (693 248)

Ռուսաստան — 9% (58 384 540)

Մոլդովա — 8738% (625 724)

Նիդեռլանդներ — 17% (96 464)

Չեխիա — 34% (83 136)

Բուլղարիա — 30% (34 734 )

Մոնղոլիա — 40% (297 576)

2019 թվականին արտահանում է իրականացրել 341 ընկերություն: