Վրաստանը կոռուպցիայի ընկալման տեսանկյունից հետընթաց է ապրել. TI

Transparency international-ը հրապարակել է 2019 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը, որի համաձայն, Վրաստանը 100 հնարավոր միավորից 56 միավոր ունի և 180 երկրների ցանկում 44-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, Վրաստանի տվյալները վատթարացել են: 2018 թվականին Վրաստանը 58 միավորով 41-րդ հորիզոնականում էր:

Այս տարի առաջատարն է Դանիան, որին հաջորդում է Նոր Զելանդիան: Երրորդ հորիզոնականում Ֆինլանդիան է:

Վրաստանը ցուցանիշով թեև հետընթաց է ապրել, սակայն շարունակում է մնալ առաջատար Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: