Ռեստորանները կաշխատեն մինչև կեսգիշեր

Վրաստանի կառավարությունից հաղորդում են, որ թեև պարետային ժամը վերացվելու է, սակայն  ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերը բաց կլինեն մինչ կեսգիշեր:

«Տեղաշարժման սահմանափակումները կհանվեն հուլիսի 1-ից: Մնում է մեկ սահմանափակում, որը վերաբերում է ռեստորաններին, գիշերային ակումբներին ու ժամանցի այլ վայրերին, դրանք բաց կլինեն մինչև 00:00-ն», — ասել է Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:

Հիշեցնենք`  այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 1-ից վերացվում է պարետային ժամը։