Ավլաբարի հրապարակն ու Երևանի պուրակը բարեկարգվել են

Թբիլիսիի Իսանի թաղամասում ավարտվել են Քեթևան Դեդոփալի պողոտայի վերականգնողական աշխատանքները, ճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։

Թբիլիսիի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել է Ավլաբարի հրապարակից Լեխ Կաչինսկիի փողոց տանող ճանապարհահատվածը։

«Քեթևան Դեդոփալիի պողոտայի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են։ Բոլորս էլ հիշում ենք, թե ինչ վատ իրավիճակ էր նշված տարածքում։ Ճանապարհի բարեկարգումից բացի, որպեսզի հասարակական տրանսպորտն ավելի արագ երթևեկի, հատկացվել են համարժեք ավտոբուսային ուղիներ», — ասել է Կախա Կալաձեն։

Քաղաքապետը նշել է, որ նույն ծրագրի շրջանակներում բարեկարգվել ու վերականգնվել են Ավլաբարի հրապարակը և Երևանի պուրակը (Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում)՝ կանաչապատվել են, լուսավորության համակարգ և համապատասխան ենթակառուցվածքներ են տեղադրվել։