Մերաբիշվիլին չի կարողանում զբաղվել քաղաքականությամբ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին այս պահին չի պատրաստվում ներգրավվել իր կուսակցության ներսում տեղի ունեցող հակասական գործընթացներին, այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամ պատգամավոր Օթար Կախիձեն:

Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղարի պաշտոնում Մերաբիշվիլիի մնալ-չմնալու հարցին` Կախիձեի խոսքերով,  դա կորոշվի հունվարի 20-ին կայանալիք համագումարում:

«Վանո Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է, ում Իվանիշվիլիի ռեժիմը բանտում է պահում արդեն 4 տարի, ինչի արդյունքում նա չի կարողանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Այդ մարդու ձեռքերը կապված են, նա մենախցում է: Մենք խոսել են Ստրասբուրգի (ՄԻԵԴ) դատարանի վերաբերյալ: Ընթացիկ տարվա մարտի 8-ին, նախատեսվում է դատարանի Մեծ պալատի նիստը, որի ընթացքում քննարկվելու է Վրաստանի կառավարության որոշումը: Մերաբիշվիլին ասել է, որ չի պատրաստվում ակտիվ մասնակցություն ունենալ կուսակցական առճակատման մեջ»,- հայտարարել է Օթար Կախիձեն:

Լուսանկարը՝ «Tabula.ge»

Թողնել պատասխան