Կրոնի հարցերով գործակալությունը շորհավորում է Տյառնընդառաջի կապակցությամբ

Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցուն շնորհավորում է Տյառնընդառաջի կապակցությամբ:

«Այսօր Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցին նշում է քրիստոնեական տոնակատարություներից մեկը` Տյառնընդառաջը: Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմին, հավատացյալներին և նրանց հաջողություն մաղթում»,- ասվում է հայտարարության մեջ: