Օմբուդսմենը ՆԳՆ-ին կոչ է անում պաշտպանել Tbilisi Pride-ի անվտանգությունը

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան Վրաստանի ներքին գործերի նախարարաությանը (ՆԳՆ) կոչ է արել պաշտպանել Tbilisi Pride-ի կազմակերպած «Հպարտության շաբաթվա» կազմակերպիչներին և մասնակիցներին բռնի խմբերի վերահաս վտանգից։

Ըստ Լոմջարիայի՝ «Հպարտության շաբաթվա» համար նախատեսված միջոցառումները խաղաղ և ոչ բռնի միջավայրում կարևոր են ինչպես ԼԳԲՏ համայնքի անդամների և համախոհների, այնպես էլ երկրի ժողովրդավարական գործընթացի համար։

«Անհրաժեշտ է, որ կառավարությունը հաշվի առնի անցյալ տարվա հուլիսի 5-6-ի ծանր փորձը և առաջիկա օրերին գործադրի բոլոր ջանքերը բռնի խմբերի բոլոր հնարավոր գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։ Նշենք նաև, որ մեր երկիրը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար միջոցներ ձեռնարկելու կոնկրետ ժամանակ ունի, և այս ընթացքում լրացուցիչ կարևորություն է ստանում մարդկանց կողմից իրենց իրավունքների սահուն իրականացումը»,- ասված է օմբուդսմենի տարածած  հաղորդագրության մեջ:

Օմբուդսմենը հիշեցրել է 2021 թվականի հուլիսի 5-ին Զուրաբ Մախարաձեի և պրոռուսական «Ալտ-Ինֆո»-ի այլ անդամների կողմից կազմակերպված խմբերի խմբակային բռնությունները, որի հետևանքով քաղաքացիները և լրատվամիջոցների ներկայացուցիչները ստացել են տարբեր տեսակի և տիպի  վնասվածքներ:

Կարդացեք նաև՝

ՆԳՆ-ն Tbilisi Pride-ի վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Ալտ-Ինֆո»-ի անդամները Tbilisi Pride-ի հետ կապված բռնություն կազմակերպելու մեղադրանքով հրավիրվել են ՆԳՆ