Վրաստան այցելողների ամենամեծ թիվը՝ ՌԴ-ից և Հայաստանից

Լուսանկարը՝ REUTERS-ի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան այցելողների ամենամեծ թիվը՝ 443,6 հազարը, ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 27,7 տոկոսը։

Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 2,3 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,8 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը։

Տվյալների համաձայն, երկրորդ տեղում Հայաստանն է՝ 15,3 տոկոս՝ 326 հազար, երրորդում՝ Թուրքիան՝ 13,7 տոկոս՝ 281,3 հազար։

Այցելուների մեծ մասը՝ 47,3 տոկոսը, 31-50 տարիքային խմբի ներկայացուցիչներ են։ Կանանց թիվը կազմել է ընդհանուր այցելուների 44,9 տոկոսը։ 2022 թվականի երրորդ եռամսյակում կատարված այցելությունների ընթացքում ծախսերը կազմել են 4,6 մլրդ լարի։ Մեկ այցելության միջին արժեքը կազմել է 2 411,4 լարի: