Դեսպան Սադոյանն ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդին ու փոխանորդին

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի նորանշանակ փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին։

Հանդիպմանը ներկաները մտքեր են փոխանակել վիրահայ համայնքի մասին, ինչպես նաև անդրադարձել են մի շարք այլ հարցերի։