Երկու շաբաթ անց Վրաստանը մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութ կստանա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հաղորդմամբ, երկու շաբաթվա ընթացքում Վրաստանը կստանա կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

«Երկու շաբաթում միլիոն չափաբաժին պատվաստանյութ կստանանք` ինտենսիվ կերպով պատվաստման գործընթացը մեկնարկելու համար»,- կառավարության շենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ղարիբաշվիլին: