Երկիրը հետզհետե անցնում է մասսայական պատվաստման. Գամկղրելիձե

Վրաստանը հուլիսի սկզբից կանցնի մասսայական պատվաստման, երբ օրական առնվազն 20 000 պատվաստում կարվի, այս մասին ասել է  Վրաստանի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկղրելիձեն` միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստից հետո:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ երկրում ամբողջությամբ  (երկու չափաբաժնով) պատվաստվել  է 84 756  մարդ:

«Այսօրվա դրությամբ երկրում արվել է 238 220 պատվաստում: Այստեղից մեկ չափաբաժնով պատվաստվել է 153 464  մարդ, ամբողջական կուրսն անցել է՝ 84 756 մարդ: Երկու չափաբաժնով պատվաստվել է թիրախային խմբի 5 տոկոսը, իսկ 18-ից բարձր բնակչության 9-ը տոկոսը պատվաստվել է մեկ չափաբաժնով։ Այսինքն, միջին ցուցանիշի տեսանկյունից մարտին ունեինք 450, ապրիլին՝ 1200, մայիսին՝ 3500, հունիսի առաջին տասը օրվա ընթացքում՝ 6 000  ու այսօր ունենք 4 800 պատվաստում»,- հաղորդել է Գամկղրելիձեն: