Վրաստանում օրենքի գերակայության բացակայությունը առաջնային մարտահրավեր է. Մոլինեուս

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը խոսելով Վրաստանի ներդրումային միջավայրի մասին՝ առաջնային մարտահրավեր է համարել օրենքի գերակայությունը, հայտնում է BMG-ն:

Մոլինեուսը ուշադրություն է հրավիրել ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտության և Վրաստանում որակյալ կադրերի պակասի վրա։

«Այստեղ կցանկանայի հիշել ներդրողների հարցումը, որը Համաշխարհային բանկը և միջազգային այլ ֆինանսական կառույցներ պարբերաբար անցկացնում են։ Հարցազրույցներն անցկացվում են ամբողջ աշխարհում՝ ցույց տալու ներդրողների հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները։ Վրաստանի դեպքում առաջինը, որ նշում են, օրենքի գերակայությունն է, այստեղ էլ պետությունն ունի իր դերը, և կարևոր են այն ուղերձները, որ ներդրողները հասկանում են այս առումով։ Երկրորդը, որ նրանց համար կարևոր է՝ ուժեղ ենթակառուցվածքն է։ Վրաստանում այս առումով իրավիճակը նորմալ է, թեև այն անավարտ է, և դա հասկանալի է, քանի որ ենթակառուցվածքների զարգացումը շատ դժվար է և ծախսատար», — ասել է Մոլինեուսը: