Ունենք 1678 վարակված բուժաշխատող, հիվանդանոցային մահճակալների խնդիր դեռևս չկա. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ առողջապահության համակարգի համար ամենամեծ մարտահրավերը հիվանդանոցային մահճակալների ու մարդկային՝ բժիշկների ռեսուրսի խնդիրն է:

Գամկղրելիձեի խոսքով՝ բուժաշխատողները հատուկ թրեյնինգներ են անցնում, որոնց ընթացքում ծանոթանում են վարակի վերահսկման հիմնական հարցերին:

«Երկուսն էլ մարտահրավեր են՝ ինչպես հիվանդանոցային մահճակալներն, այնպես էլ բուժաշխատողների հետ կապված մարտահրավերը: Այս պահին մենք ունենք 1678 վարակված բուժաշխատող, ինչը բոլոր վարակվածների քանակի 5,2 տոկոսն է: Նրանց մի մասն արդեն ապաքինվել է ու վերադարձել աշխատանքին»,- ասել է Գամկղրելիձեն:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը խոսել է նաև Վրաստանում սերտիֆիկացված բժիշկների մասին, որոնք այս պահի դրությամբ աշխատանք չունեն, կոչ է արել նրանց պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում անցնել աշխատանքի: