Ցույց՝ պետական անվտանգության շենքի մոտ

«Ինձ մի սպանիր» շարժման նախաձեռնությամբ, Վրաստանի պետական անվտանգության ծառայության շենքի հարակից տարածքում ցույց է տեղի ունեցել` ի աջակցություն նախորդ տարի Պանկիսիում հատուկ գործողության ժամանակ սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հոր` Մալխազ Մաչալիկաշվիլիի:

Վերջինս այս օրերին ևս բողոքի ակցիաներ է կազմակերպում Պանկիսիում։ Նրան է միացել նաև Խորավա փողոցում սպանված դպրոցականներից մեկի հայրը` Զազա Սարալիձեն:

Թբիլիսիում հավաքված ցուցարարների խոսքով, իրենք համերաշխություն են հայտնում Պանկիսիում հավաքված ցուցարարներին՝ պահանջելով օբյեկտիվորեն հետաքննել Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Մեր քիստ (չեչեն) եղբայրները Մալխազ Մաչալիկաշվիլիի և Զազա Սարալիձեի հետ միասին Պանկիսիում ցույց են անում: Մենք նրանց մեր համերաշխություն ենք հայտնում:  Նրանց (Մալխազ Մաչալիկաշվիլիի և Զազա Սարալիձեի) երեխաները զոհ են գնացել այս կեղտոտ համակարգին, որը կոչվում է պետական անվտանգության ծառայություն։ Այս համակարգը պետք է փլուզվի»,- հայտարարել է ցուցարարներից մեկը` Տիտե Գեդենիձեն:

Թողնել պատասխան