ԱՊՀ երկրների և Վրաստանի վարորդներին կթույլատրվի ՌԴ-ում մնալ 180 օր

Հունիսի 30-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ Վրաստանից և ԱՊՀ երկրներից բեռնատար ավտոմեքենաների վարորդները կկարողանան Ռուսաստանում մնալ 180 օր։

Ըստ ռուսական կառավարական TASS լրատվամիջոցի` 180 օր մնալու նպատակով վարորդները պետք է էլեկտրոնային տարբերակով դիմում ներկայացնեն, որին պետք է կցվեն անձնագիրն ու միջազգային փոխադրումների գործունեությունը հավաստող փաստաթղթերը։

Մինչ այս որոշումը` երկրում մնալու առավելագույն ժամկետը վարորդների համար 90 օր էր։

Ռուսաստանում վարորդների գտնվելու ժամկետը մինչև 180 օր երկարաձգելու որոշումն ընդունել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ապրիլի 27-ի հրամանով, որն ուժի մեջ է մտել հունիսի 30-ին։