Վակեի այգում դեռահասի մահվան գործով ևս 2 մարդ է ազատազրկվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վակեի այգու շատրվանում 2022 թվականի հոկտեմբերի 13-ին հոսանքահարումից մահացած Մարիտա Մեփարիշվիլի գործով 3 տարվա ազատազրկման է դատապարտել Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության նախկին ղեկավար Գիգա Գիգաշվիլիին, գրել է netgazeti.ge-ն:

Ըստ դատարանի՝ Գիգաշվիլին մեղադրվում է պաշտոնեական անտարբերության համար: Դատարանը մեղավոր է ճանաչել նաև «Շինարարություն, փորձաքննություն և դիզայն» ընկերության փորձագետ Վախթանգ Լոնդարիձեին և դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման։

Դատարանը տուգանել է այգու շինարարության գործում ներգրավված երեք իրավաբանական անձանց.

  1. «Գրինսերվիս»՝ 250 հազար լարի,
  2. «Մշենէքսպերտ»՝ 100 հազար լարի,
  3. «Շինարարություն, փորձաքննություն, նախագծում»՝ 50 հազար լարի:

Հիշեցնենք. 2022 թվականի հոկտեմբերի 13-ին 13-ամյա երկու տղաներ մտել էին Վակեի այգում նորաբաց շատրվանի մեջ ընկած գնդակը վերցնելու և հոսանքահարվել էին: 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին ջրի մեջ է մտել՝ օգնելու իր ընկերներին և մահացել է էլեկտրահարման հետևանքով։