Քութաիսիի հանրային դպրոցի 21 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Քութաիսիի համար 32 հանրային դպրոցի 21 աշխատակցի, այդ թվում դպրոցի տնօրենի և տեղակալի մոտ  կորոնավիրուս է հաստատվել:

Տարածված տեղեկությունը հաստատել է դպրոցի տնօրենի տեղակալ Նաթիա Խազարաձեն: Նրա խոսքով՝ աշխատակիցների մի մասը այս պահին գտնվում են դպրոցում և սպասում են շտապ օգնության խմբին: Ախտանշաններ, սակայն,  ոչ մեկը չունի:

Քութաիսիի համար 32 հանրային դպրոցում առաջին կորոնավիրուսի դեպքը հայտնաբերվել է վարչության աշխատակիցներից մեկի մոտ, ինչի պատճառով դպրոցում ուսումնական տարին կվերսկսվի հոկտեմբերի 1-ին: