Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակված է

Ուժեղ ձնաբքի և մերկասառույցի պատճառով մարտի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ Փարվանայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է կցորդով, կիսակցորդով և բեռնատար մեքենաների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։