Արևային էներգիայի ծրագրերով աշխատող միջազգային ընկերությունը Վրաստանով է հետաքրքրված

Արևային էներգիայի ծրագրերով աշխատող միջազգային Sky Power ընկերությունը Վրաստանով է հետաքրքրված:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ընկերության հետ բանակցություններ է վարում և մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Sky Power-ը վերականգնվող էներգիայի ուղղությամբ աշխատող խոշոր միջազգային ընկերություն է, որը կառուցում, զարգացնում և շահագործում է արևային էներգիայի ծրագրեր աշխարհի տարբեր մասերում: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Կանադայում: