Քաղաքային բյուջեն հաստատվել է: Ընդդիմությունը դեմ է կրճատումներին

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը հաստատել է 2017 թվականի բյուջեի փոփոխությունները:

Նոր բյուջեն կկազմի 14 միլիոն լարի: Ընդդիմությունը դեմ է քվեարկել  փաստաթղթին: Քվեարկության արդյունքների համաձայն 28 պատգամավոր կողմ է քվեարկել, 13-ը՝ դեմ:
«Ընտրություններին վարչական ռեսուրսները առավելագույնս են օգնտագործվել,   և ֆինանսական միջոցները ծախսվել են ընտրողին ճնշումներ գործադրելու վրա: 12 ամսվա սոցիալական նպաստի գումարը նախապես ծախսվել է, և այն փոխլրացվել է ուրիշ ուղղության հաշվին: Մասնավորապես, երթևեկության ծախսերը կրճատվել  են 1 միլիոն լարիով, տնտեսական խթանի ֆինանսավորումը 1.4 միլիոնով»,- ընդդիմադիր Իրակլի Նադիրաձեի խոսքերն է հաղորդում «Ռուսթավի 2»-ը:
Մեղադրանքներին պատասխանել են «Վրացական երազանք»-ից և ընդդիմությանը մեղադրել ստախոսության մեջ:
«Դա (սոցիալական նպաստի ծախսը)  հատուկ բյուջետային գործընթաց է: 2014 թվականին նման փոփոխություններ են եղել»,- հայտարարել է Ջաբա Սամուշիան:

Թողնել պատասխան